Լրահոս

14.01.2014 19:18


Կիմ Չեն Ընի քույրը կտնօրինի երկրի ֆինանսները մահապատժի ենթարկված Չան Սոն Թխեկի փոխարեն

Կիմ Չեն Ընի քույրը կտնօրինի երկրի ֆինանսները մահապատժի ենթարկված Չան Սոն Թխեկի փոխարեն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը, նրա կարգադրության համաձայն, այսուհետև մահապատժի ենթարկված հորեղբոր՝ Չան Սոն Թխեկի փոխարեն պատասխանատու կլինի երկրի բյուջեի համար։ Նախագահը Կին Ե Չժոյին Աշխատանքային կուսակցության 54–րդ բաժնի ղեկավար է նշանակել։ Այս մասին տեղեկացնում է newsru.com–ը։ Աշխատանքային կուսակցության վարչությունը, որը ղեկավարելու է քույրը, պատասխանատու է էլեկտրաէներգիայի, ածուխի, վառելիքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի՝ Կորեայի ազգային բանակ մատակարարման համար։ Ի սկզբանե մատակարարումներով զբաղվում էր Պաշտպանության նախարարությունը, սակայն 2012–ին Կիմ Չեն Ընի՝ ցամաքային զորքերի շտաբի պետին ազատելուց հետո վարչությունը փոխանցվեց Աշխատանքային կուսակցության հսկողության տակ։ Կիմ Ե Չժոնը սեփական հսկողության տակ է առել «Taesong» բանկը և Միասնականության ու զարգացման բանկը, ինչպես նաև զբոսաշրջային, երկաթգծային և այլ նախագծեր, որոնց մի մասը կառավարում էր Կին Չեն Ընի հորաքույր Կիմ Գեն Խին։

Այս խորագրի վերջին նյութերը