Ուսանողներն առանց ջրի աշխատող լվացքի մեքենա են ստեղծել
Արգենտինացի երկու ուսանող լվացքի մեքենա է ստեղծել, որն աշխատում է առանց ջրի։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այդ գյուտը Նիկոլաս Արայանի և Նիկոլաս Վուկսանովիկի դիպլոմային աշխատանքն է։
Կտորեղենը մաքրելու համար նրանք առաջարկել են օգտագործել ածխածնի երկօքսիդ կամ էլ ածխաթթու գազ։
Ուսանողներն այս լվացքի մեքենան ստեղծել են շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների խնայողության նպատակով։ Այն նաև ավելի քիչ էլեկտրաէներգիա է օգտագործում, քան սովորական լվացքի մեքենաները։
Ի դեպ, այս եղանակով լվացքից հետո այլևս հագուստը չորացնելու և արդուկելու անհրաժեշտություն չկա։

7or.am