Անօթևան դատապարտյալ կինը ճանաչվել է շահառու, և նա բնակարան կստանա
«Շիրակ կենտրոնի» պատրաստած և տարածած «Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից» http://shirakcentre.org/hy/news/20587-shirak-centre-org տեսանյութը նվիրված էր Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրին: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային պարբերականներում տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ ներկայումս դատապարտյալ այս կնոջը շահառու ճանաչելու և բնակարանով ապահովելու մասին նախորդ օրը համապատասխան գրությամբ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին: ՀՀ քաղաքաշինության պաշտոնյան հայտնեց, որ Կ. Աթանեսովային բնակարանով ապահովելու հարցը լրացուցիչ քննարկման է ենթարկվել բնակբաշխման հանձնաժողովի 2013 թ նոյեմբերի 26-ին կայացած նիստում, և հաշվի առնելով պահանջված ու ներկայացված նոր փաստաթղթերը, նա ՀՀ քաղշին նախարարի համար 366 հրամանով մեկ անձով ընդգրկվել է աղետի գոտում մեկսենյականոց բնակարաններ ստացող ընտանիքների ցուցակում: Նրան նախատեսվում է բնակարան տրամադրել Գյումրիում կառուցվելիք լրացուցիչ 430 բնակարաններից: