Սիրիայի հարցով «Ժնև–2» գիտաժողովին Իրանի մասնակցության հարցը դեռ որոշված չէ
Մեկ շաբաթից քիչ ավելի է մնացել շվեյցարական Մոնտրե քաղաքում հունվարի 22–ին Սիրիայի հարցով կայանալիք «Ժնև-2» գիտաժողովին, իսկ կարևոր հարցերից մեկը՝ Իրանի մասնակցությունը, դեռ որոշված չէ։ Այս մասին փոխանցում է «ИТАР–ТАСС»-ը։ Աղբյուրը նշում է, ԱՄՆ–ը կողմնակից է Թեհրանին գիտաժողովին չհրավիրելուն։ ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության փոխղեկավար Մարի Հարֆն ասել է, որ պետքարտուղար Ջոն Քերին Իրանինչի հրավիրել մասնակցելու «Ժնև-2» գիտաժողովին։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ կարծում է, որ Իրանի ներկայացուցիչների առկայությունն օգտակար կլինի Սիրիայի հարցով գիտաժողովին, և պատրաստ է Թեհրանին պաշտոնական հրավեր ուղարկել, հենց որ ԱՄՆ–ը և Ռուսաստանը կհամաձայնեցնեն Իրանի մասնակցությունը ֆորումում։ Պան Գի Մունի խոսքերով՝ Իրանը տարածաշրջանային տերություն է, որը կարող է ազդել սիրիական կոնֆլիկտի կարգավորման վրա։ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողները պետք է ներկա լինեն գիտաժողովին, այդ թվում՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Լիբանանը նույնպես հակված է Իրանի մասնակցությանը՝ որպես Մերձավոր Արևելքի կարևոր դերակատար։ Թեհրանի ներկայացուցիչ Զարիֆն իր հերթին նշել է, որ Իրանը կմասնակցի «Ժնև-2»–ին, եթե հրավերք ստանա առանց նախապայմանների։
Սիրիայի հարցով «Ժնև–2» գիտաժողովին Իրանի մասնակցության հարցը դեռ որոշված չէ
Մեկ շաբաթից քիչ ավելի է մնացել շվեյցարական Մոնտրե քաղաքում հունվարի 22–ին Սիրիայի հարցով կայանալիք «Ժնև-2» գիտաժողովին, իսկ կարևոր հարցերից մեկը՝ Իրանի մասնակցությունը, դեռ որոշված չէ։ Այս մասին փոխանցում է «ИТАР–ТАСС»-ը։
Աղբյուրը նշում է, ԱՄՆ–ը կողմնակից է Թեհրանին գիտաժողովին չհրավիրելուն։ ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայության փոխղեկավար Մարի Հարֆն ասել է, որ պետքարտուղար Ջոն Քերին Իրանինչի հրավիրել մասնակցելու «Ժնև-2» գիտաժողովին։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ կարծում է, որ Իրանի ներկայացուցիչների առկայությունն օգտակար կլինի Սիրիայի հարցով գիտաժողովին, և պատրաստ է Թեհրանին պաշտոնական հրավեր ուղարկել, հենց որ ԱՄՆ–ը և Ռուսաստանը կհամաձայնեցնեն Իրանի մասնակցությունը ֆորումում։ Պան Գի Մունի խոսքերով՝ Իրանը տարածաշրջանային տերություն է, որը կարող է ազդել սիրիական կոնֆլիկտի կարգավորման վրա։ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողները պետք է ներկա լինեն գիտաժողովին, այդ թվում՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան։ Լիբանանը նույնպես հակված է Իրանի մասնակցությանը՝ որպես Մերձավոր Արևելքի կարևոր դերակատար։ Թեհրանի ներկայացուցիչ Զարիֆն իր հերթին նշել է, որ Իրանը կմասնակցի «Ժնև-2»–ին, եթե հրավերք ստանա առանց նախապայմանների։