Լրահոս

14.01.2014 14:12


Առաջարկ՝ ուշացնել կոմունալ վճարումները

Առաջարկ՝ ուշացնել կոմունալ վճարումները

Հարգելի՛ ժողովուրդ,

Ինչքան գիտեմ՝ խմբում արդեն եղել է առաջարկ կոմունալ վճարումները ուշացնելու կապակցությամբ։ Ես կատարեցի որոշ մոտավոր հաշվարկներ, ու արդյունքները շատ հուսադրող էին։

Ենթադրենք՝ Հայաստանում կա մոտ 2-2,5 միլիոն մարդ, մոտավոր հաշվարկներով՝ ձմեռվա ամիսներին ամեն մարդու հասնում է 10000 դրամի կոմունալ վճարում (գազ, էլ հոսանք, ջուր, հեռախոս․․․)։ Ընդհանուր եկրկրի հաշվարկով՝ այդ գումարը կկազմի 20000000000 - 25000000000 դրամ (20 -25 միլիարդ) կամ մոտ 50 - 60 միլիոն ԱՄՆ դոլլար ամսեկան։

Սա ահռելի գումար է, ու եթե այս գումարները ուշացվեն նույնիսկ կես ամսով, ապա, միևնույն է, շատ մեծ քանակի գումարներ ուղղակի չեն գնա տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններին, որից կազմակերպությունները չեն կարողանա հարկեր մուծել պետությանը։ Ռուսական կազմակերպությունները, որոնք մատուցում են գազի, էլէկտրաէներգիայի, հեռախոսային ծառայություններ, իրենց հերթին կդժգոհեն ՀՀ կառավարությանը՝ իրենց ֆինանսական դժվարությունները լուծելու համար։

Կարծում եմ՝ սա շատ լավ աշխատող մեթոդ է, քանի որ բնակիչների համար ամենևին դժվարություն չի ներկայացնի վարձերի ուղղակի ուշ մուծելը, այլև որոշ մարդկանց համար կարող է նույնիսկ ձեռնտու լինել։

Սա կարող է մասսայական բնույթ կրել, ու շատ մեծ հարված կլինի ՀՀ կառավարությանը, եթե ապահովվի մասնակցություն բոլորի կողմից։

Խնդրում եմ միացե՛ք։

Կարող ենք նաև իվենթ սարքել։

Ընդդեմ կենսաթշակային 5% պարտադիր վճարին ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը