Լրահոս

14.01.2014 14:55


Ռադայի խոսնակը բացել է նիստը՝ անկախ ընդդիմության արգելափակումից

Ռադայի խոսնակը բացել է նիստը՝ անկախ ընդդիմության արգելափակումից

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը բացել է խորհրդարանի առավոտյան նիստը՝ անկախ նրանից, որ ընդդիմությունն արգելափակել էր ամբիոնը, որից հետո ընդմիջում է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի սենյակում խորհրդակցություն է գնում բոլոր խմբակցությունների միջև։ Հայտարարում եմ ընդմիջում մինչ 16։00–ն»,–ասել է Ռիբակը։ Խորհրդարանի համաձայնության խորհրդի ընթացքում ընդդիմությունը պահանջներ է ներկայացրել՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը, «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի լուծարում, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկի կողմից հաշվետվության ներկայացում Գերագույն ռադայում զանգվածային ակցիաների մասնակիցների համաներման օրենքի վերաբերյալ։ Ուկրաինայում կառավարող «Ռեգիոնների կուսակցությունը» պահանջում էր պատգամավորներից ընդունել 2014թ. պետական բյուջեն։

Այս խորագրի վերջին նյութերը