«Ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են արդարացնել վարչապետին»
2-րդ նախագահի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցազրույցները բավականին մեծ արձագանքների առիթ դարձան։ Բավական մեծ թվով տարատրամաչափ անձինք փորձեցին արդարացնել վարչապետի վարած քաղաքականությունը, ոմանք նաև 2-րդ նախագահի ասածներում վիրավորանքների առկայությունը փաստարկների բացակայության հետ կապեցին, սակայն ըստ իս՝ երկու հարցազրույցներում էլ բավականին շատ և բազմաբովանդակ փաստարկներ կային։ Ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են արդարացնել վարչապետի ձախողած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Երկրի իրական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը գունազարդ աղյուսակներով և երկարածավալ, միտք չարտահայտող լղոզված արդարացումներով չէ, ժողովրդի ունեցածը դակված օրենքների շրջանակներում մասնավորին տրամադրելը չէ... Միգուցե սրանք էլ ձեր համար փաստարկներ չեն, բայց դրանից ո՛չ ժողովրդի վիճակն է բարելավվում, ո՛չ էլ ձեր տրամաչափն է մեծանում։
«Ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են արդարացնել վարչապետին»
2-րդ նախագահի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցազրույցները բավականին մեծ արձագանքների առիթ դարձան։ Բավական մեծ թվով տարատրամաչափ անձինք փորձեցին արդարացնել վարչապետի վարած քաղաքականությունը, ոմանք նաև 2-րդ նախագահի ասածներում վիրավորանքների առկայությունը փաստարկների բացակայության հետ կապեցին, սակայն ըստ իս՝ երկու հարցազրույցներում էլ բավականին շատ և բազմաբովանդակ փաստարկներ կային։ Ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են արդարացնել վարչապետի ձախողած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Երկրի իրական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը գունազարդ աղյուսակներով և երկարածավալ, միտք չարտահայտող լղոզված արդարացումներով չէ, ժողովրդի ունեցածը դակված օրենքների շրջանակներում մասնավորին տրամադրելը չէ...
Միգուցե սրանք էլ ձեր համար փաստարկներ չեն, բայց դրանից ո՛չ ժողովրդի վիճակն է բարելավվում, ո՛չ էլ ձեր տրամաչափն է մեծանում։
Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից