Տոներից հետո ձմեռը կիսվել է, ինչը պետք է լիներ ժողովրդի հոգսերի եթե ոչ կիսվելու, ապա գոնե զգալիորեն թեթևանալու նշան, սակայն այս տարի ոչ միայն դա այդպես չէ, այլև ճիշտ հակառակն է:
Հայաստանյան հասարակության մեծ մասը միայն հիմա՝ օգտագործած գազի դիմաց վճարման թվերը տեսնելուց հետո, ամբողջապես կգիտակցի, թե ինչ առարկայացում ստացավ այդ «գազի գնի թամաշան», որն իրականացրին Տիգրան և Սերժ Սարգսյանները:
Հետտոնական հայաստանցուն հասցրած մյուս հարվածն արդեն գործող պարտադիր կուտակային կենաթոշակային համակարգն է, որի արդյունքում, սկսած հունվար ամսից, ՀՀ աշխատողների մեծ մասը կենթարկվի պետական ռեկետի, ինչը Տիգրան և Սերժ Սարգսյաններն անվանում են բարեփոխում: Արդյունքում՝ կոմունալ վարձերը կմեծանան, իսկ աշխատավարձը կնվազի: Եթե սրան էլ գումարենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման՝ դամոկլյան սրի պես հանրության գլխին մշտապես կախված սպառնալիքը, կստանանք հայաստանյան այն սարսափի ամբողջական պատկերը, ինչի մեջ այսօր գտնվում է ՀՀ քաղաքացին:
Այս ամենից ազատվելու միակ տարբերակն իշխանափոխությունն է: Այլ տարբերակ գոյություն չունի: Այն, որ այլ տարբերակ գոյություն չունի, անուղղակի կերպով հայտարարում են նաև Տիգրան և Սերժ Սարգսյանները: Մասնավորապես, պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի հետ կապված՝ նրանք արդեն հայտարարել են, որ դրան «այլընտրանք չկա», և չեն պատրաստվում վերանայել պարտադիրի վերաբերյալ օրենքում առկա դրույթը:
Հասարակության ակտիվ հատվածը հունվարի 18-ին կանցկացնի հանրահավաք՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի։ Հանրահավաքին կմասնակցեն նաև խորհրդարանական չորս ոչիշխանական խմբակցությունները:
Դատելով խորհրդարանում տարվող ոչիշխանական քաղաքական ուժերի ձևավորած միասնական դիմադրության ճակատի առկայությունից և սպասվող հասարակական ըմբոստությունից՝ կարելի է ենթադրել, որ մոտակա ամիսներին Հայաստանում հնարավոր է՝ ձևավորվի միասնական հակաբռնապետական հրապարակ:
Հնարավոր միասնական պայքարի հրապարակային փուլում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի ցուցաբերի զինվորական կարգապահություն և վճռականություն:
Չպետք է թույլ տալ, որ իշխանությունները կրկին ձևավորեն կեղծ քաղաքական օրակարգ, իսկ բոլոր «հարվածները» պետք է ուղղված լինեն միայն դեպի բարիկադների մյուս կողմ, որտեղ Տիգրան և Սերժ Սարգսյաններն են:
Միայն ժողովրդական հզոր ընդվզման և գրագետ կազմակերպված քաղաքական գործընթացի միջոցով հնարավոր կլինի իրականացնել իշխանափոխություն, ինչն այլևս այլընտրանք չունի:
Կուտակային ճնշում իշխանության վրա

Տաթևիկ Պողպատյան