Լրահոս

15.01.2014 11:31


Վենեսուելայում զինվորականները հարվածել են սահմանը խախտած ինքնաթիռը

Վենեսուելայում զինվորականները հարվածել են սահմանը խախտած ինքնաթիռը

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը Կոլումբիային սահմանակից Սուլիա նահանգում վայր են գցել սահմանախախտ ինքնաթիռը։ Այս մասին, «Ռոսբալտի» փոխանցմամբ, հայտարարել է գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ «Սեսնա–210» ինքնաթիռը Վենեսուելա է թռել Կենտրոնական Ամերիկայից։ Օդանավի անձնակազմը հրաժարվել է վայրէջք կատարել վենեսուելացի ռազմական օդաչուների պահանջով։

Նշենք, որ 2013–ի հոկտեմբերից Վենեսուելայում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս հարվածել երկրի տարածքում թռչող թմրամաֆիայի ինքնաթիռները։

Այս խորագրի վերջին նյութերը