Լրահոս

15.01.2014 12:23


Զինվորի մոր խոսքերով՝ որդուն օրեր շարունակ ծեծել ու խոշտանգել են

Զինվորի մոր խոսքերով՝ որդուն օրեր շարունակ ծեծել ու խոշտանգել են

ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի մայրը՝ տիկին Գոհարը, հայտարարում է, որ իր որդին խոշտանգումների է ենթարկվել: Այս մասին գրում է galatv.am–ը։ Նրան ոչ միայն չեն բուժել, այլեւ պատժել են՝ համարելով «սիմուլյանտ», ձեռքերն ու ոտքերը այրել են, իսկ գլխին ուժեղ հարվածներ տեղալուց Մհեր Խլղաթյանի մոտ ի հայտ է եկել հեմատոմա: Բացի այդ, զինծառայողը կորցրել է հիշողությունը, խոսելու ունակությունը: Զինվորի մոր խոսքերով՝ միայն երեկ է Մհերը սկսել անորոշ խոսել ու անպարզ մտքեր արտահայտել, սակայն չի կարողանում հիշել բոլոր հարազատներին:

«Ես տեսել եմ երեխայիս, առաջին օրվանից ես երեխայի մոտ եմ: Երեկ նոր երեխաս սկսեց խոսել, էն մեռած տեղից երեխաս վերակենդանանում է, բժիշկները նոր կյանք տվեցին Երեւանում, հանեցին ոտքի եւ կենդանություն տվեցին, դա ինձ համար մեծ բան է: Ինչ մնում է առողջականին, երկար բուժում է պետք երեխային, որ ինքը վերականգնվի: Էդ խոշտանգումները, ծեծը, ամեն ինչը, էդ սթրեսը, վախը, որ եղել է երեխայի հետ... էլ որ մեկը ասեմ, ահավոր բան է: Երկկողմանի թոքաբորբ է Մհերս, գլուխը վնասված է, նկարել են: Հեմոտոմա կա, հարվածել են գլխին, եւ առաջացել է հեմատոմա: Երկու-երեք օր չէր խոսում, երեկ նոր սկսեց խոսել, ինքը լրիվ օդերի մեջ է: Հիմա որ ինքը խոսում է, միտքը լրիվ չի ամբողջացնում»:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը