Լրահոս

15.01.2014 12:28


Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել գիշերային ակումբներ

Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել գիշերային ակումբներ

Ռուսաստանի Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել որքան հնարավոր է՝ քիչ մտնել գիշերային ակումբներ, քանի որ այդ այցելությունները վտանգում են առողջությունը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

«Ես չեմ ասում՝ բոլորը փակեն, բայց հարկավոր է նվազեցնել գիշերային ակումբների թիվը,–ասել է Ժիրինովսկին լրագրողներին, ապա ավելացրել,–ինչո՞ւ մարդիկ չեն ուզում քնել։ Չէ՞ որ դա առողջ կենսակերպի խախտում է, մեզ պետք են արև ու լույս»։

Քաղաքական գործիչն աննորմալ է համարել գիշերը ծխով լցված բարում քայլելը, ցերեկը՝ քնելը։

Այս խորագրի վերջին նյութերը