«Շանթ Հարությունյանն ասում է՝ կապ չունի՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե ուրիշները, բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք»
Հայրս` Շանթ Հարությունյանը, ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ Աշոտ Խաչատրյանին լավ վերաբերմունքի համար: Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից, մասնավորապես` Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից` Գառնիկից և մնացածից լավ և ջերմ ընդունելության համար: Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը: Ասում է՝ կապ չունի՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե ուրիշները: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, և ունենք պայքարելու իրավունք: Ասում է՝ իմ համար կարևոր են Եվրամիության և Մաքսային միության հարցերը, բայց իմ համար ավելի կարևոր են մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը: Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են: Պետք է կարողանան իրենք իրենց փոխել, իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ: Կրկին պնդում է, որ 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի, ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի: Բարևներ է փոխանցում բոլորին: Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ, որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին:
Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
«Շանթ Հարությունյանն ասում է՝ կապ չունի՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե ուրիշները, բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք»
Հայրս` Շանթ Հարությունյանը, ուզում է շնորհակալություն հայտնել Դատապարտյալների հիվանդանոցի պետ Աշոտ Խաչատրյանին լավ վերաբերմունքի համար: Նաև շնորհակալ է ամբողջ անձնակազմից, մասնավորապես` Դավիթ Հովհաննեսյանից, բոլոր դատապարտյալներից` Գառնիկից և մնացածից լավ և ջերմ ընդունելության համար:
Շանթ Հարությունյանը ողջունում է բոլոր հակաիշխանական քայլերը: Ասում է՝ կապ չունի՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե ուրիշները: Բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, և ունենք պայքարելու իրավունք: Ասում է՝ իմ համար կարևոր են Եվրամիության և Մաքսային միության հարցերը, բայց իմ համար ավելի կարևոր են մարդկային գաղափարները: Մարդիկ փչացած են և չեն կարողանում տարբերել բարին և չարը: Նրանց համար ազնիվը և ոչ ազնիվը նույն արժեքներն են: Պետք է կարողանան իրենք իրենց փոխել, իսկ փոխվելու դեպքում ընտրություն կատարելը կլինի հեշտ և կլինի ճիշտ:
Կրկին պնդում է, որ 3000-5000 վճռական, անվախ տղամարդ դուրս գա փողոց և պայքարի, ներկա մեր իշխանութունը թղթե տնակի պես կքանդվի:
Բարևներ է փոխանցում բոլորին:
Հ.Գ. Ես հորս հետ խոսելուց հասկանում եմ, որ ինքը սպասում է բոլոր Արժանապատիվ և Ազնիվ քաղաքացիներին:
Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից