«Եթե այսպես շարունակվի, եկող տարի տնտեսություն ընդհանրապես չի լինելու»
Բանից պարզվում է՝ թեև 2013-ին Հայաստանի տնտեսությունը համարյա չի աճել, բայց հարկերն ու տուրքերն աճել են մոտ 15 տոկոսով, իսկ միայն հարկային մուտքերը, նախորդ տարվա համեմատ, ավելացել են միանգամից 33 տոկոսով։ Այս մասին գրում է «ՉԻ»-ն և հավելում.
«Փորձենք հասկանալ։ Ուրեմն՝ տնտեսությունը համարյա չի աճել (տարեկան աճը լավագույն դեպքում կլինի 3,5-4 տոկոս)։ Կառավարությունն էլ անընդհատ հայտարարում էր, թե հարկային բեռը չի ավելացնում։ Բա ո՞նց եղավ, որ հարկային մուտքերը 33 տոկոսով ավելացան։ Պատասխանը միակն է՝ կառավարությունը սուտ էր ասում. իրականում լավ էլ բարձրացրել է հարկերը (անունը դնելով հարկային բարեփոխումներ)»։ Հարկային մարմիններն էլ առանձնակի դաժանությամբ քերթել են բիզնեսի կաշին։ Եթե որևէ մեկն այլ բացատրություն ունի, պատրաստ ենք լսել։
Ի դեպ, իշխանություններն իզուր են պարծենում, որ տնտեսությունը չի աճել, բայց իրենք ավելի շատ հարկ են հավաքել։ Իրականում տնտեսությունը չի աճել հենց այն պատճառով, որ իրենք ավելի շատ հարկեր են հավաքել։ Եվ եթե այսպես շարունակվի, եկող տարի տնտեսություն ընդհանրապես չի լինելու»,-գրում է թերթը։