Լրահոս

15.01.2014 13:20


ՊՆ նախկին քննիչը, վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գույքին

ՊՆ նախկին քննիչը, վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գույքին

Ինչպես հաղորդում է ՀՔԾ կայքը, քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ա. Ա.-ի հաղորդման` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, չարաշահել է իր վստահությունը, 4 ամսում ավտոմեքենայի արժեքը վճարելու կեղծ խոստմամբ իրեն գցելով մոլորության մեջ` 2011թ. սեպտեմբերի 4-ին հափշտակել է իր խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը