«Տիգրան Սարգսյանը նպատակաուղղված կերպով Եվրոբոնդերի գովք էր անում»
Քանի դեռ խոսվում էր ասոցացման համաձայնագրի մասին, Տիգրան Սարգսյանը նպատակաուղղված կերպով Եվրոբոնդերի գովք էր անում: Դրանց թողարկմանը զուգընթաց՝ իսկույն սկսվեց Ռուսական վարկը մարելու գործընթացը, դա միանգամից կապվեց Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթացին: Առիթը չկորցնելով՝ ոչ վաղ անցյալում արևմտամետ, բայց մեկ օրում ռուսամետ դարձած ԶԼՄ-ն այս գործընթացը մատուցեց՝ իբրև «Ռուսական կողմը պարտքը հետ է ուզում»: Սակայն մինչ օրս ռուսական կողմից որևէ ակնարկ չի եղել այդ պարտքը մարելու մասին: Կառավարության կողմից մինչ օրս հստակ, թափանցիկ պատասխան չի հնչել նաև, թե ինչպես է տնօրինվել այդ հսկայածավալ գումարը, փոխարենը, մինչ Մաքսային միությանը միանալը, արագընթաց ռեժիմով սկսվեց պարտքը մարելու գործընթացը: Չեմ զարմանա, եթե կառավարության փոփոխությունից հետո պարզվի, որ գումարները տնօրինվել են կամայականության սկզբունքով և անձնական շահերից ելնելով:
«Տիգրան Սարգսյանը նպատակաուղղված կերպով Եվրոբոնդերի գովք էր անում»
Քանի դեռ խոսվում էր ասոցացման համաձայնագրի մասին, Տիգրան Սարգսյանը նպատակաուղղված կերպով Եվրոբոնդերի գովք էր անում: Դրանց թողարկմանը զուգընթաց՝ իսկույն սկսվեց Ռուսական վարկը մարելու գործընթացը, դա միանգամից կապվեց Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթացին: Առիթը չկորցնելով՝ ոչ վաղ անցյալում արևմտամետ, բայց մեկ օրում ռուսամետ դարձած ԶԼՄ-ն այս գործընթացը մատուցեց՝ իբրև «Ռուսական կողմը պարտքը հետ է ուզում»: Սակայն մինչ օրս ռուսական կողմից որևէ ակնարկ չի եղել այդ պարտքը մարելու մասին:
Կառավարության կողմից մինչ օրս հստակ, թափանցիկ պատասխան չի հնչել նաև, թե ինչպես է տնօրինվել այդ հսկայածավալ գումարը, փոխարենը, մինչ Մաքսային միությանը միանալը, արագընթաց ռեժիմով սկսվեց պարտքը մարելու գործընթացը:
Չեմ զարմանա, եթե կառավարության փոփոխությունից հետո պարզվի, որ գումարները տնօրինվել են կամայականության սկզբունքով և անձնական շահերից ելնելով:
Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից