Լրահոս

15.01.2014 14:01


Հայկական պլանշետը՝ առաջինդասարանցիների հիմնական կրթական գործի՞ք

Հայկական պլանշետը՝ առաջինդասարանցիների հիմնական կրթական գործի՞ք

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսում հնարավոր է համարել, որ 2013թ. արտադրված հայկական առաջին պլանշետը դառնա այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջինդասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր:

Որպես գերակա խնդիրներից՝ Աշոտյանը նշել է նաև «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը։ Այժմ այն մի շարք դպրոցներում փորձնական դասավանդվում է. փորձնական փուլն անցնելուց հետո այդ առարկան կդառնա պարտադիր:

Նախատեսվում է նաև հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցում կատարել 12-ամյա պարտադիր, այդ թվում՝ մասնագիտական կրթության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը