«Դժգոհ են բոլորը, անգամ հարուստ բարեկամներս ու նրանց չինովնիկ ընկերները»
ՆՈՐ ՏԱՐՎԱ օրերին կամա թե ակամա շփվում էի ոչ միայն ֆեյսբուքյան ընկերներիս հետ: Առաջին անգամ զգացի, որ դժգոհ են բոլորը: Անգամ հարուստ բարեկամներս ու նրանց չինովնիկ ընկերները: Միայն մի բան չեմ հասկանում՝ ինչպե՞ս է լինում, որ այս սարսափելի դժգոհության պարագայում անգամ Ազատության հրապարակը չի հավաքում իշխանափոխության համար անհրաժեշտ 100.000 մարդուն:
Հ.Գ. Դեռևս օրեր առաջ շատերը մեծ սպասումներ ունեին ամսի 18-ի հանրահավաքից: Ու իրականում այդ սպասելիքն արդարացված էր: Առաջին անգամ ոչիշխանական բոլոր ուժերը կարող էին համախմբել իրենց ողջ ռեսուրսները: Սակայն մի խումբ երիտասարդներ, չկարողանալով զսպել իրենց ամբիցիաները, շտապեցին հայտարարել, որ հանրահավաքը նախաձեռնել են իրենք, իսկ քաղաքական ուժերն ընդամենը դրան մասնակից են լինելու: Միանգամից բոլոր հույսերը մարեցին: Իրենց պայքարողի տեղ դնող բոլոր ամբիցիոզներին ասեմ՝ պայքարեք ոչ թե գլուխ գովելու, այլ խնդիրներին լուծում տալու համար: Ձեր ամբիցիաները միայն վնասում են հնարավոր փոփոխություններին: Բոլորս, մեկ մարդու նման, հունվարի 18-ին՝ 14.00-ին, Ազատության հրապարակում ոչ միայն ոչ ասենք պարտադիր կենսաթոշակայինին, այլ ստիպենք ոչիշխանական ուժերին համախմբվել ու, ի վերջո, ազատվենք այս անտանելի ռեժիմից:
«Դժգոհ են բոլորը, անգամ հարուստ բարեկամներս ու նրանց չինովնիկ ընկերները»
ՆՈՐ ՏԱՐՎԱ օրերին կամա թե ակամա շփվում էի ոչ միայն ֆեյսբուքյան ընկերներիս հետ: Առաջին անգամ զգացի, որ դժգոհ են բոլորը: Անգամ հարուստ բարեկամներս ու նրանց չինովնիկ ընկերները: Միայն մի բան չեմ հասկանում՝ ինչպե՞ս է լինում, որ այս սարսափելի դժգոհության պարագայում անգամ Ազատության հրապարակը չի հավաքում իշխանափոխության համար անհրաժեշտ 100.000 մարդուն:
Հ.Գ. Դեռևս օրեր առաջ շատերը մեծ սպասումներ ունեին ամսի 18-ի հանրահավաքից: Ու իրականում այդ սպասելիքն արդարացված էր: Առաջին անգամ ոչիշխանական բոլոր ուժերը կարող էին համախմբել իրենց ողջ ռեսուրսները: Սակայն մի խումբ երիտասարդներ, չկարողանալով զսպել իրենց ամբիցիաները, շտապեցին հայտարարել, որ հանրահավաքը նախաձեռնել են իրենք, իսկ քաղաքական ուժերն ընդամենը դրան մասնակից են լինելու: Միանգամից բոլոր հույսերը մարեցին: Իրենց պայքարողի տեղ դնող բոլոր ամբիցիոզներին ասեմ՝ պայքարեք ոչ թե գլուխ գովելու, այլ խնդիրներին լուծում տալու համար: Ձեր ամբիցիաները միայն վնասում են հնարավոր փոփոխություններին:
Բոլորս, մեկ մարդու նման, հունվարի 18-ին՝ 14.00-ին, Ազատության հրապարակում ոչ միայն ոչ ասենք պարտադիր կենսաթոշակայինին, այլ ստիպենք ոչիշխանական ուժերին համախմբվել ու, ի վերջո, ազատվենք այս անտանելի ռեժիմից:
Հովո Գևորգյանի ֆեյբուքյան էջից