Լրահոս

15.01.2014 16:09


Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Ս.թ. հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

Նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն: Ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղ և թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների և սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով:

Այս խորագրի վերջին նյութերը