Եպիսկոպոս. «Ոչ մի մարդու տրված չէ իրավունք՝ պահանջելու սպանել իրեն»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, Մայր Աթոռի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը և հոգեբան Մարատ Զաքարյանն անդրադարձել են էվթանազիային՝ «քաղցր մահվանը»։
Ըստ Բագրատ եպիսկոպոս Գալստյանի՝ եկեղեցու համար մարդու կյանքը համարվում է սրբազան ոլորտ, և կյանքն ընդհատելու նշված միջոցն ընդունելի չէ եկեղեցու կողմից:
«Ոչ մի մարդու տրված չէ իրավունք՝ պահանջելու սպանել իրեն»,–ասել է եպիսկոպոսը՝ էվթանազիան համարելով նաև եսասիրության դրսևորում հիվանդին խնամողների կողմից։
Հոգեբան Մարատ Զաքարյանը թեև դեմ է այդ երևույթին, սակայն գտնում է, որ որոշ դեպքերում կարելի է արդարացնել այն:
Ժորա սարկավագ Սարգսյանն էլ նշել է, որ էվթանազիայի մասին խոսելիս պետք է հաշվի առնել բարոյական պատասխանատվությունը. «Կյանքի երկու սահմաններ գոյություն ունեն՝ կյանք և մահ, այդ սահմաններից դուրս մարդն իրավասու չէ. դա նրա տիրույթը չէ»,-ասել է նա: