Լրահոս

15.01.2014 18:57


Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում 11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են վարակիչ հիվանդությամբ

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում 11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են վարակիչ հիվանդությամբ

«Շիրակ կենտրոնի» աշխաակիցները երկու օր առաջ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

Էլեկտրոնային մի շարք պարբերակնների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան, Շիրակի մարզպետարանի առողջապահությանվարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ ԼիանաԹորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքիերկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան,վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։

Այսօր «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարն էր գնացել «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները: Ստորև ներկայացնում ենք նրանց կողմից պատրաստած հրապարակումը ամբողջությամբ և լուսանկարները:

«Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկչափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչսկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախայինբշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը:Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկայինհիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Մեր նկարահանմանպահին հիվանդներին այցելեցին նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները:Ներկա պահին որևէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Հյուր եկած մասնագետնասում է, նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ: Մուրադյանները պետք է մեկ անգամ ևս այցելենպոլիկլինիկա, հետազոտվեն, արդյունքների պարզ դառնալուց հետո նոր իրենք կքննարկեն, թե ինչ էպետք անել: Երեք տարեկան Արամն ամբողջ օրն այսպես քորում է ոտքերը՝ վարակն ավելիտարածելով: Կոմունալ որևէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր և միմյանցիցմեկուսացած պահել: Բժիշկն ասում է, ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որհիվանդությունը նման դրսևորումներ ունենա, չի հանդիպել: Մասնագետներն եկան, նայեցին,խորհուրդներ տվեցին: Ընդամենը: Մուրադյանները մնացին մենակ՝ իրենց անհայտ հիվանդության,ախտահարված փոքրիկների և անհայտության մեջ: Դեղորայքը նշանակած բժշկի անուն ազգանունըչէին իշում: Նաև նշեցին, որ իրենց հիվանդության մասին մասնագետը ոչինչ չի ասել, ոչ գիտեն ինչհիվանդ են, ոչ էլ գիտեն, սա ինչ տեսակի վարակ է ու ինչ հետևանք է ունենալու»:

Այս խորագրի վերջին նյութերը