«Այս փակ շղթայից դուրս գալը պիտի լինի յուրաքանչյուրիս խնդիրն ու նպատակը»
Հայռուսգազարդի վերջին 20-ը վաճառելուց ու 155 միլիոն դոլար պարտքի մասին հեքիաթը ժողովրդի վզին փաթաթելուց հետո իրենց գնած 189$-անոց գազը առանց որևէ հիմնավորման շարունակում են մեր վրա «նաղդել» համարյա 400$-ով, ընդ որում գրեթե վստահ եմ, որ իրենց գնածը անհամեմատ ավելի որակյալ է, քան մեր սպառածը, ինչի արդյունքում էլ նախորդ ամսվա սպառված գազի վճարների մասին խոսակցությունները դարձել են TOP թեմա։ Ըստ իրենց իսկ հրապարակած տվյալների 2012-ի դեկտեմբերին Հայաստանում սպառվել էր շուրջ 88 միլիոն խորանարդ մետր գազ, որի համար վճարվել էր 11 միլիարդ դրամ։ Այս տարի գազի սպառման ծավալները բավական մեծացել են և կազմել 122 միլիոն խորանարդ մետր, որը կազմում է 19 միլիարդ դրամ, հավանաբար որակը այնքան ցածր է, որ ջերմություն ստանալու համար ստիպված են ավելի շատ վառել ու դրա դիմաց վճարել ավելի թանկ սակագնով: Արդյունքում գրեթե բոլորը առանց դրա տաքությունը զգալու ստիպված են կրկնակի ավել վճարել նախորդ տարվա համեմատ։ Հիմա եթե հաշվում ենք, որ 189$-ի փոխարեն մենք չգիտես ինչու պետք է վճարենք 400$, այսինքն՝ կրկնակի, ապա գազի դիմաց վճարումներից առաջացած եկամուտները ևս կրկնակի են (գուցե քառակի): Եթե 19 միլիարդը վերածենք դոլարի, կստանանք մոտ 46 միլիոն դոլար, որի ուղիղ կեսը՝ 23 միլիոն դոլարը մեզանից գանձվում է առանց հիմնավորման, և սա ամեն ամիս, ընդ որում կան ընտանիքներ, ովքեր դեկտեմբերի միայն երկրորդ կեսից են սկսել գազ օգտագործել, հետևաբար հունվար-փետրվար ամիսներին այս թիվը կարող է լինել ավելին, ինչի արդյունքում հնարավոր է ձմռանը «օդից կպցնել» մինիմում 70-80 միլիոն դոլար... Սրան գումարենք նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին այս ամսվանից փոխանցվող գումարները, արագաչափերից ու կարմիր գծերից առաջացող գումարները, և ևս մեկ անգամ համոզվեք, որ չնայած մեր երկիրը միջոցներ չունի, բայց ՀՀԿ-ի անքուն գիշերների շնորհիվ մենք օր օրի զարգանում ու հզորանում ենք... Հ.Գ. Եվ շարունակելով երեկվա ազգանվեր խորհուրդների շարքը նույն տրամաբանությամբ՝ Եթե մրսում եք, ուրեմն տաք հագնվեք։ Եթե հագնելու բան չունեք, գնացեք աշխատեք։ Եթե աշխատանք չունեք, ուրեմն լավ չեք փնտրել, 40-50 հազարով լիքը աշխատանք կա։ Եթե չեք ուզում նման պայմաններում աշխատել, ուրեմն արտագաղթեք, թե չէ որ մնաք, գուցե հեղափոխություն անեք։ Եթե չեք ուզում արտագաղթել, ուրեմն սոված մնացեք ու մրսեք... Սա է ամբողջ փակ շղթան, որից դուրս գալը պիտի լինի յուրաքանչյուրիս խնդիրն ու նպատակը։
«Այս փակ շղթայից դուրս գալը պիտի լինի յուրաքանչյուրիս խնդիրն ու նպատակը»
Հայռուսգազարդի վերջին 20-ը վաճառելուց ու 155 միլիոն դոլար պարտքի մասին հեքիաթը ժողովրդի վզին փաթաթելուց հետո իրենց գնած 189$-անոց գազը առանց որևէ հիմնավորման շարունակում են մեր վրա «նաղդել» համարյա 400$-ով, ընդ որում գրեթե վստահ եմ, որ իրենց գնածը անհամեմատ ավելի որակյալ է, քան մեր սպառածը, ինչի արդյունքում էլ նախորդ ամսվա սպառված գազի վճարների մասին խոսակցությունները դարձել են TOP թեմա։
Ըստ իրենց իսկ հրապարակած տվյալների 2012-ի դեկտեմբերին Հայաստանում սպառվել էր շուրջ 88 միլիոն խորանարդ մետր գազ, որի համար վճարվել էր 11 միլիարդ դրամ։ Այս տարի գազի սպառման ծավալները բավական մեծացել են և կազմել 122 միլիոն խորանարդ մետր, որը կազմում է 19 միլիարդ դրամ, հավանաբար որակը այնքան ցածր է, որ ջերմություն ստանալու համար ստիպված են ավելի շատ վառել ու դրա դիմաց վճարել ավելի թանկ սակագնով: Արդյունքում գրեթե բոլորը առանց դրա տաքությունը զգալու ստիպված են կրկնակի ավել վճարել նախորդ տարվա համեմատ։
Հիմա եթե հաշվում ենք, որ 189$-ի փոխարեն մենք չգիտես ինչու պետք է վճարենք 400$, այսինքն՝ կրկնակի, ապա գազի դիմաց վճարումներից առաջացած եկամուտները ևս կրկնակի են (գուցե քառակի): Եթե 19 միլիարդը վերածենք դոլարի, կստանանք մոտ 46 միլիոն դոլար, որի ուղիղ կեսը՝ 23 միլիոն դոլարը մեզանից գանձվում է առանց հիմնավորման, և սա ամեն ամիս, ընդ որում կան ընտանիքներ, ովքեր դեկտեմբերի միայն երկրորդ կեսից են սկսել գազ օգտագործել, հետևաբար հունվար-փետրվար ամիսներին այս թիվը կարող է լինել ավելին, ինչի արդյունքում հնարավոր է ձմռանը «օդից կպցնել» մինիմում 70-80 միլիոն դոլար... Սրան գումարենք նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին այս ամսվանից փոխանցվող գումարները, արագաչափերից ու կարմիր գծերից առաջացող գումարները, և ևս մեկ անգամ համոզվեք, որ չնայած մեր երկիրը միջոցներ չունի, բայց ՀՀԿ-ի անքուն գիշերների շնորհիվ մենք օր օրի զարգանում ու հզորանում ենք...
Հ.Գ. Եվ շարունակելով երեկվա ազգանվեր խորհուրդների շարքը նույն տրամաբանությամբ՝
Եթե մրսում եք, ուրեմն տաք հագնվեք։
Եթե հագնելու բան չունեք, գնացեք աշխատեք։
Եթե աշխատանք չունեք, ուրեմն լավ չեք փնտրել, 40-50 հազարով լիքը աշխատանք կա։
Եթե չեք ուզում նման պայմաններում աշխատել, ուրեմն արտագաղթեք, թե չէ որ մնաք, գուցե հեղափոխություն անեք։ Եթե չեք ուզում արտագաղթել, ուրեմն սոված մնացեք ու մրսեք...
Սա է ամբողջ փակ շղթան, որից դուրս գալը պիտի լինի յուրաքանչյուրիս խնդիրն ու նպատակը։
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից