«Իրատես դե ֆակտո» ակումբում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալուն՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասել է.
-Եթե նախագահը չի գնացել, հո միանձնյա չի՞ որոշել՝ չի գնում և վերջ։ Ես կարծում եմ, որ նախագահի չգնալը շատ ճիշտ է, երկրորդն էլ՝ նախագահը, կարծում եմ, իր չգնալն անպայման համաձայնեցրած կլինի Ազգային անվտանգության խորհրդի հետ։
Ըստ Համլետ Հարությունյանի՝ լիսաբոնյան գագաթնաժողովից նախագահի բացակայությունը ՀՀ արտաքին քաղաքականությանն ավելի շատ օգուտ է, քան վնաս։ Նախագահի չգնալը, ըստ նրա, որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք հանդիպմանը, Հ. Հարությունյանը նշել է, որ Աստանայում չի ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը վնաս կհասցնի ՀՀ-ին և Արցախին.
-Բայց քանի որ բանակցություններ են, հնարավոր է՝ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, ինչպես Աստրախանում, բայց ցնցող նորություն պարունակող փաստաթուղթ Աստանայում չի ստորագրվելու։ ՀՀ նախագահը չի ստորագրի երբեք և ոչ մի պայմանով մի փաստաթուղթ, որը վնաս կլինի Արցախին և Հայաստանին։
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե հնարավոր է, որ նախագահն Աստանա էլ չմեկնի, բանախոսն ասել է՝դա էլ վարիանտ է։
-Ի՞նչ կա որ։ Եթե համոզվենք, որ Աստանայում հակահայկական, հակաարցախյան ինչ-որ բան է լինելու, հնարավոր է և չգնա, բայց իմ խորին համոզմամբ նախագահը գնալու է Աստանա,-ընդգծել է Հ. Հարությունյանը։
«Հնարավո՞ր է՝ չգնալը պարբերական բնույթ ստանա» հարցին ի պատասխան էլ նա ասել է, թե քաղաքակության մեջ դիվանագիտական քայլեր ու դեմարշներ միշտ էլ լինում են.
-Չեմ կարծում, թե դա պարբերական բնույթ կկրի, որով կարող է բանակցային գործընթացը վիժեցվել։
Համլետ Հարությունյան. «Նախագահը հո միանձնյա չի՞ որոշել»

7or.am