Այսօր՝ ժամը 08:30-ին Հանրապետության հրապարակում մեկնարկել է իրազեկման ավտոերթն` ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի:
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն` ավտոերթի նպատակն է կուտակային կենսաթոշակային օրենքի և ԱԺ չորս խմբակցությունների հետ հունվարի 18-ի հավաք-երթի մասին իրազեկել մարդաշատ վայրում` «օգտագործելով յուրահատուկ մեթոդ՝ մասնակցություն ցուցաբերել անձնական մեքենաներով և տաքսիներով, ինչը կգրավի հանրության ուշադրությունը»։
Ավտոերթ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի