Սերժ Սարգսյանը հետ է ուղարկել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծեր
«Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։ Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին է։
Տեղեկացնենք, որ այդ նախագծերով սահմանված են ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։