Երեկ հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի հրազենային վերքով Բաղաբուրջ բանավանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Աշոտ Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 28-ամյա Արա Պ.-ն ժամը 12:00-ի սահմաններում նշված բանավանի թիվ 9 տան մոտ, ազգական Աշոտ Ս.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով մեկ անգամ, կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ կրակել և վնասել է նրա ճակատային շրջանը, այնուհետև հետապնդելով` երկրորդ անգամ է կրակել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է այնտեղ կայանված, նույն բանավանի մի բնակչի պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արա Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել ինքնախոստովական բացատրություն: Հրազենն առգրավված է: Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Սպանության փորձ Սյունիքում
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ճակատի հրազենային վերքով Բաղաբուրջ բանավանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Աշոտ Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 28-ամյա Արա Պ.-ն ժամը 12:00-ի սահմաններում նշված բանավանի թիվ 9 տան մոտ, ազգական Աշոտ Ս.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն հրազենով մեկ անգամ, կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ կրակել և վնասել է նրա ճակատային շրջանը, այնուհետև հետապնդելով` երկրորդ անգամ է կրակել վերջինիս ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է այնտեղ կայանված, նույն բանավանի մի բնակչի պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արա Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել ինքնախոստովական բացատրություն: Հրազենն առգրավված է: Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: