Տնտեսական

16.01.2014 10:22


Հայկական ապրանքները կորցնում են մրցունակությունը Եվրոպայում

Հայկական ապրանքները կորցնում են մրցունակությունը Եվրոպայում

Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գնալով նվազում է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 2.4 տոկոսով. Հայաստանն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների մասով գրանցել է 3.8 տոկոս աճ։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Տեղեկացնենք, որ ՀՀ-ն հիմնական ապրանքները ներկրել է Ավստրիայից, Ֆինլանդիայից և Ռումինիայից։ Իսկ այն, որ մեր երկրից արտահանման ծավալները նվազում են, նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրոպայում, ցավոք, մրցունակ չեն դառնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը