Հունվարի 16-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Հ., ծնվ.1985թ.) բախվել է ծառին, ինչից ուղևոր Մ.Վ.-ը արգելափակվել է խցիկում: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ.Վ.ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հերթական պատահարը Իսակովի պողոտայում
Հունվարի 16-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Հ., ծնվ.1985թ.) բախվել է ծառին, ինչից ուղևոր Մ.Վ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ.Վ.ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: