Քաղաքական մեծամասնությունը՝ բացարձակ փոքրամասնություն
Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքական մեծամասնությունը վերածվել է բացարձակ փոքրամասնության։ Ընդ որում՝ սեփական կուսակիցների պարագայում ևս։
Եթե շարքային հանրապետականներն են սկսել բացահայտ դժգոհել, նշանակում է՝ նրանք էլ վերջապես վերադարձան իրականություն։ Իրականություն, որը խեղդում է և՛ հաջողակ գործարարին, և՛ թոշակառուին, և՛ ուսանողին, և՛ պետական կառույցներում աշխատողներին, մի խոսքով, չկա մի խավ, որն այսօր պաշտպանված, էլ չեմ ասում՝ ապահովված լինի։
Իրականությունից կտրված է, սակայն, բացարձակ փոքրամասնությունը։ Այլապես գազն ու հոսանքը խնայողաբար օգտագործելու և այլնի վերաբերյալ անհեթեթ խորհուրդներ ու հայտարարություններ չէին հնչի։
Իշխանությունն առայժմ իներցիայով է մնում նրանց ձեռքում։ Բայց դա էլ է սպառվելու։ Ավելի ճիշտ, սպառվում է։ Կարելի էր մի կողմ քաշվել, ադիբուդիով ու «Պեպսիով» հետևել վտանգավոր փոքրամասնության անէացմանը։ Բայց խնդիրն այն է, որ նրանք թանկ են նստում բոլորիս վրա։ Ընդ որում, օր օրի ավելի ու ավելի են ծանրանում։ Բառի բուն իմաստով. ապացույցը կոմունալ ծախսերն են...

Վախթանգ Մարգարյան