Լրահոս

16.01.2014 12:50


Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում

Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Իրանի և ՌԴ դեսպանատներին հղումով։ Ավելի վաղ Փարիզում սիրիական հարցի խաղաղ կարգավորմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում եռակողմ բանակցություններ ընթացան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ–ի ու Արաբական լիգայում Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահամի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Սիրիային նվիրված գիտաժողովը կկայանա հաջորդ չորեքշաբթի շվեյցարական Մոնտրե քաղաքում։ Կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ կոնֆերանսին Իրանի մասնակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը