Լրահոս

16.01.2014 15:27


Տաք հոսանքների ներթափանցման շնորհիվ ջերմաստիճանը կբարձրանա

Տաք հոսանքների ներթափանցման շնորհիվ ջերմաստիճանը կբարձրանա

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ հանրապետությունում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում տաք հոսանքների ներթափանցման շնորհիվ։

«Մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: Հունվարի 3-րդ տասնօրյակում կակտիվանա ցիկլոնների մուտքը, տեղումները կավելանան: Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի»,- ասել է նա:

Մասնագետը նշել է, որ այսպիսի ցուրտ ձմեռներ հազվադեպ են լինում. ջերմաստիճանն Արարատյան դաշտում միջին հաշվով 6 աստիճանով նորմայից ցածր է։

Այս խորագրի վերջին նյութերը