Լրահոս

16.01.2014 15:30


Վազգեն Խաչիկյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

Վազգեն Խաչիկյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազների բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է pastinfo.am–ը։ Ընդ որում, այս գործը նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանին մակագրվելուց հետո, դատախազների բացակայության պատճառով արդեն երկրոդ անգամ է հետաձգվում նիստը:

Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը դատարանին տեղեկացրել է, որ նիստին չներկայանալու պատճառը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Նկատի ունենալով, որ մեղադրողի բացակայության պայմաններում գործի քննություն անհնար է, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 6-ին:

Դատական նիստի ավարտին դահլիճում ներկա ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հայրը իր վրդովմունքը հայտնեց նիստը հետաձգվելու կապակցությամբ՝ ասելով, որ նիստն արդեն մեկ տարի է ընթանում է, սկզբում դատավորը փոխվեց, իսկ հիմա էլ դատախազները չեն ներկայանում:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը