Լրահոս

16.01.2014 14:28


Գառնիկ Իսագուլյան. «Թող հիմա Արմեն Մովսիսյանը մի հատ թաշկինակ կապի ու նստի սեղանի մյուս կողմում»

Գառնիկ Իսագուլյան. «Թող հիմա Արմեն Մովսիսյանը մի հատ թաշկինակ կապի ու նստի սեղանի մյուս կողմում»

Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ելույթին՝ նրա վերլուծությունը համարելով տարօրինակ։

«Այն ժամանակ էներգետիկայի նախարար աշխատած և հիմա նույն պաշտոնը վարող մարդը քննադատում է իր նախորդ շրջանում կատարված գործողությունները։ «Գույք պարտքի դիմաց» միջկառավարական հանձնաժողովը կառավարում էր ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիմա Արմեն Մովսիսյանը քննադատում է այն ժամանակաշրջանը։ Ես իրեն առաջարկել էի «3+2» հայտնի ֆիլմից՝ «А теперь я Наташа»: Թող հիմա Արմեն Մովսիսյանը մի հատ թաշկինակ կապի, նստի սեղանի մյուս կողմում ու այն ժամանակվա Արմեն Մովսիսյանի փոխարեն պատասխանի ինքն իրեն»,–ասել է բանախոսը։ Իսագուլյանի համար տարօրինակ է նաև այն, որ Մովսիսյանն ամբողջ մեղավորությունը փորձում է բարդել Ռ. Քոչարյանի վրա։ Նա նշել է, որ եթե Արմեն Մովսիսյանն այն ժամանակ համամիտ չէր ստորագրվող փաստաթղթերի բովանդակության հետ, պետք է հրաժարական տար։

-Վերջապես պաշտոնյաները պետք է հասկանան, որ նախարարի աշխատանքը երբեմն դեմ գնալն է՝ ներկայացնելով սեփական տեսակետը, և եթե այն սեփական համոզմունքին չի համապատասխանում, բարի եղիր հրաժարական տալ։ Դրանով կյանքը չի ավարտվում։ Դրանով գոնե արժանապատվությունդ կպահես և որպես մարդ կմնաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը