ԵԱՀԿ նախագահողը ԼՂ–ի մասին. «Արդյունքի հասնել հնարավոր չէ, եթե կողմերը չեն ցանկանում»
ԵԱՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ այդ կազմակերպության նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուկհալթերն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նա ասել է, որ իրենք բոլորն էլ պատասախանատու են Կովկասի սառեցված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի և երկարաժամկետ լուծման համար։
«Գիտենք՝ այդ հակամարտությունները մեկ գիշերում հնարավոր չէ լուծել։ Արդյունքի հասնել հնարավոր չէ, եթե կողմերը չեն ցանկանում։ Շվեյցարիան շարունակելու է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին՝ կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների հանդիպումը»,-ասել է Շվեյցարիայի արտգործնախարարը։

7or.am