Իրանի ԱԳՆ. «Պայմանավորվածության հասնելու համար կողմերին չի հերիքում վստահությունը»
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածության համար հնարավորություններ առկա են, բայց կողմերին պակասում է վստահությունը։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջաֆադ Զարիֆը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին։ Նա ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ նպատակներ, այդ իսկ պատճառով խնդրի կարգավորումը հասանելի է։
«Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանի հետ համագործակցության ընթացքում առաջընթաց արձանագրվի իրանական միջուկային ծրագրի խնդրի լուծման շուրջ, և մենք կարծում ենք, որ նախադրյալներ վերջնական համաձայնության հասնելու համար առկա են,–ասել է Ջաֆադ Զարիֆը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի կարևոր դեր խաղալ իրանական միջուկային ծրագրի կարգավորման գործում։ Միաժամանակ նա նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ, որոնցից մեկն առկա է տարածաշրջանում և սպառնում է բոլորին՝ ծայրահեղականությունը։ Զարիֆի խոսքերով՝ այն աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Ռուսաստանում, արտահայտվում է ահաբեկչության մեջ։ ԱԳՆ ղեկավարը ցավակցել է Ռուսաստանին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։