Հնդիկ նախարարին կինը «բռնացրել» է սիրուհուն էլեկտրոնային նամակ գրելիս
Վերջին օրերին ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրային պատմությունը։ Նրա դավաճանության բացահայտումից հետո Ֆրանսիայի առաջին տիկինը հայտնվել է հիվանդանոցում։
Պարզվում է, որ Օլանդի նման անհարմար պատմության մեջ է հայտնվել նաև Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Շաշի Թհարուրը։
Նախարարի կինը՝ Սունադանան, ամուսնուն «բռնացրել» է սիրուհուն «Թուիթթեր»–ով նամակ գրելիս։ Սունադանան իր 57-ամյա ամուսնուն մեղադրել է 45-ամյա պակիստանուհու հետ սիրային կապ ունենալու մեջ, և այժմ մտադիր է ապահարզան պահանջել։
Ավելի ուշ հնդիկ նախարարը հայտարարել է, որ իր էջը «կոտրել» են հակերները։ Սակայն նրա տիկինը չի հավատում այդ վարկածին։ «The Indian Express»–ին տված հարցազրույցում Սունադանան հայտարարել է, որ իրեն ոչնչացած է զգում որպես կին։
Ի դեպ, որոշ ժամանակ անց ամուսինները հաշատվել են և հայտարարել են, որ երջանիկ են իրենց ամուսնական կյանքում, իսկ թվիթերյան սիրային գրառումները չարամիտների գործն են։
Ձեռնարկատեր Սունադանան և հնդիկ նախարարն ամուսնացել էին 2010թ.։ Սա Թհարուրի 3–րդ ամուսնությունն է։

7or.am