Մեկնաբանություն

16.01.2014 23:35


«Հայկական աշխարհի» օժանդակ կառույցը

«Հայկական աշխարհի» օժանդակ կառույցը

Տարվա առաջին ՍԱՐԿԱԶՄԸ՝ «Կարեն Ավագյանի գրասենյակ»:

Իսկապես ավելի զվարճալի բան չէի լսել: Տեսեք, է՛, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Բուհ-ում ընդամենը լաբորանտի հաստիք ունեցողը ուր հասավ: Իր անունով գրասենյակ էլ ունի: Իրոք, ամբողջ օրը ծիծաղել եմ:

Ախր, հեռուստաընկերությունների լրջությունն էլ շատ խնդալու էր. «Կարեն Ավագյանի գրասենյակ», «Կարեն Ավագյանի գրասենյակ»… Այս խոսքն արտաբերելիս հաղորդավարներն այնպես էին նմանվում Ավագյանին, որ էլ ասելու չէ: Դե, դիմացիր ու մի ծիծաղիր:

Իսկ հետաքրքիր է այդ գրասենյակը ի՞նչ միջոցնեով է գործում: Պարզ է, Տիգրան Սարգսյանը պետբյուջեից այդ գրասենյակի ծախսերի համար գումար է հատկացնում: Ու նույն վարչապետը տարվա մեջ մի անգամ գնում է որեւէ մարզկենտրոն ու վերակառուցված մանկապարտեղի շենքի «բացում» է անում, որտեղ մանկապարտեզ չի գործել տարիներ շարունակ: Իսկ ահա՝ պետբյուջեի փողերով նման լիքը փուչիկ գրասենյակներ են գործում, որ երբ պահը գա, դրանց տերերին վարչապետը ոտքի հանի պաշտպանելու իրեն:

Այդ գրասենյակը պահվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխանցած գումարներով, որոնք բարձրացնում են ուսման վարձավճարները եւ անպայման միլիոնավոր դրամներ են փոխանցում Կ. Ավագյանի երիտասարդական հիմնադրամին (ըստ մամուլի, միայն ԵՊՀ-ն 100 միլիոն է փոխանցել), որպեսզի Ավագյանը գրասենյակ ունենա ու հայտարարություն գրել սովորի, իսկ նրա ԵՊՀ-ական դասախոս ընկերն էլ գլենդելահայությանը «զբրոդ» անվանի: Ահա թե ինչի համար է ստեղծվել սույն փուչիկ կանտորան եւ ինչ գումարներով է գործում: Ոչ մի հանրօգուտ գործ այդ գրասենյակի կողմից չի արվում բացի՝ ՀՀԿ-ական ուսանողներին օժանդակելը:

Ու հիմա սա հայտարարություն է տարածում իր գրասենյակի անունից:

Ճիշտն ասած, ինձ թվում էր, թե այս վերջին շրջանում Ավագյանին պետք է մտահոգեր միայն Անգելա Մերկելի առողջական վիճակը, ինչու չէ՝ եթե վերջինս թույլ տար, ապա Ավագյանը կստանձներ Գերմանիայի կանցլերի հիվանդասենյակի պահակի դերը: Դե, գիտեք, տիկինը դահուկներով սահելիս ընկավ եւ հետաձգեց իր բոլոր գործերը:

Հիշում եք, չէ՞, սեպտեմբերին երիտհանրապետականների պատվիրակությունը հասնելով Բեռլին, ինչպես էր «քցվել» առաջ, որպեսզի կարողանար լուսանկարվել տիկին Մերկելի հետ: Իսկ ինչպիսի՜ն էր Անգելային նայող Ավագյանի հայացքը։ Ապուշ կտրած չտեսի կերպարանք:

Բայց դե երկրոդ նախագահի վրա հարձակվելու Տիգրան Սարգսյանի հանձնարարականը Ավագյանին ստիպեց հրաժարվել Մերկելի հիվանդասենյակի պահակի դերն ստանձնելու բուռն ցանկությունից:

Հա, ի դեպ, Բեռլինում Ավագյանը իր կուսակիցների հետ եռագույն դրոշը թարս բռնած լուսանկար էլ ունի:

Այնպես, որ նորմալ է, երբ սրա գրասենյակը թարս հայտարարություններ է տարածում: Դե, «թարս բուսնած խիյարի» պես:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը