Մեկնաբանություն

17.01.2014 00:45


Սերժ Սարգսյանի կեսմիլիոնանոց վարկանիշը և Տիգրան Սարգսյանի PR–ը

Սերժ Սարգսյանի կեսմիլիոնանոց վարկանիշը և Տիգրան Սարգսյանի PR–ը

Օրերս ամերիկյան «Los Angeles Weekly» պարբերականը մի հոդված էր հրապարակել ոմն Ստեփան Մարտիրոսյանի մասին։ Նա ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ։

Դրսում շատ հայեր կան, ովքեր ներգրավված են տարատեսակ կեղտոտ գործերի, այդ թվում՝ թմրանյութերի բիզնեսում, բայց նրանիցից միայն մեկին է վստահվել է Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու գործը։

Նույն հոդվածում կարդում ենք, որ Մարտիրոսյանը 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան «Burson-Marsteller» PR ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Թե ինչին է պետք եկել բարձր վարկանիշը Սերժ Սարգսյանին, հոդվածագիրը չի մանրամասնել։ Այսինքն բաց է մնացել այն հարցը, թե Սերժն ուզեցել է բարձրացնել վարկանիշը, որ ի՞նչ անի։ Ինչևէ։

Նախագահականից որևէ կերպ չեն արձագանքել «Los Angeles Weekly»–ի այս հրապարակմանը։ Երևի սպասում են, որ Հարավային Կորեայից ՀՀԿ ղեկավարը գա, ճշտեն, հետո նոր միայն «թվիթ» անեն օպերատորական սխալ դիտանկյան, կամ ավելի ճիշտ՝ հոդվածագրի սխալ դիտանկյան մասին։

Առայժմ լռություն է։ Իսկ լռությունը ոչ միայն համաձայնության նշան է, այլ նաև ոսկի կամ կես միլիոն դոլարի հասնող PR–ծախս։

Սաղ հեչ։ Տեսնես Տիգրան Սարգսյանն ինչքա՞ն է հատկացնում այս կամ այն PR ֆիրմայի, որպեսզի բարձրացնեն իր «օֆշորային» վարկանիշը։ Կես միլիոնով նա հաստատ չի պրծնի։ Օֆշորներում լվացած փողի առնվազն կեսը հարկ կլինի ծախսել։ Իսկ դրանք արդեն միլիոնավոր դոլարներ են։ Մնում է գունավոր գրաֆիկներ կազմել ու անցնել գործի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը