Լրահոս

17.01.2014 10:44


Արմեն Աշոտյանն առաջարկում է ՀՀ–ն վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն

Արմեն Աշոտյանն առաջարկում է ՀՀ–ն վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետություն

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկում է վերանվանել Հայաստանի Հանրապետությունը։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«Սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում: Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային ժողովում՝ կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է»։
Հիշեցնենք, որ նախօերին էլ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ նույն Աշոտյանի առաջարկով որոշվեց ուսանողության տոնը Հայաստանում նշել 2 անգամ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը