Տնտեսական

17.01.2014 10:54


Էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումը՝ եզդիների արտագաղթի պատճառ

Էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումը՝ եզդիների արտագաղթի պատճառ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով, ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները:
ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրենա­կիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլև հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստե­ցին նաև վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատևել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՞ր գնեն, թե՞ կոմունալ վարձերը վճարեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը