Աշխարհ

17.01.2014 11:12


Օլանդի ենթադրյալ սիրուհին «Քլոզեր» ամսագրից 54 հազ եվրո է պահանջել

Օլանդի ենթադրյալ սիրուհին «Քլոզեր» ամսագրից 54 հազ եվրո է պահանջել

Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն դատական հայց է ներկայացրել «Քլոզեր» ամսագրի դեմ, որն «ապացույցներ» էր հրապարակել դերասանուհու և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրային կապի մասին։ Այս մասին տեղեկացնում է «The Independent»–ը։

Ժյուլին 54 հազ եվրո է պահանջում ամսագրից, որից 50 հազ–ը՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 4 հազ–ը՝ դատական ծախսերի համար։

Ավելի վաղ ամսագրին դատի տալու սպառնալիք էր ներկայացրել նաև Օլանդը։ Հիշեցնենք, որ Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, ցնցված մամուլում ամուսնու սիրային կապի մասին բացահայտումներից, մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը