Վրաստանի նախկին վարչապետը «երկար կնստի»։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին ասել է երկրի ներկա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այդ մարդն օգտագործել է բյուջետային միջոցներն իր կուսակցությունը ֆինանսավորելու համար և դրա համար պատասխան կտա»,–ասել է Ղարիբաշվիլին։ Նա նաև նշել է, որ Մերաբիշվիլին ամեն կերպ ուզում է ուշադրություն գրավել՝ փորձելով ճնշում գործադրել նաև նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վրա և հիշեցնել նրան իր գոյության մասին։ Վարչապետն ընդգծել է, որ նախկին պաշտոնյաների դեմ բացված բոլոր գործերը կհասցվեն իրենց ավարտին։
Վրաստանի նախկին վարչապետը «երկար կնստի»