«Երկրի անունը փոխելու էժանագին քայլով կդառնաք ծիծաղի առարկա»
Հայաստանը մի հատված չէ, հողակտոր չէ: Հայաստանը պետություն է: Եւ եթե պատմական տարածքների ամբողջությունը չի ընդգրկում, դա դեռ չի նշանակում, որ մենք Հայաստան անունը պետք է փոխենք: Երկրի անուն փոխելով՝ ոչ ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ենք լուծելու, ոչ քաղաքացիների կենսամակարդակն ենք բարձրացնելու, ոչ էլ այլ հարցեր ենք լուծելու: Ընդամենը էժանագին մի քայլ կանենք՝ դառնալով ծիծաղի առարկա: Իսկ եթե պետությունն ուզում եք ավելի արժեզրկեք, առաջարկեք ոչ թե վերանվանել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն, այլ Էրիվանի գուբերնիա կամ Էրիվանի խանություն: Էլ ինչո՞ւ եք այսքան հեռվից սկսում:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից