Լրահոս

17.01.2014 20:36


«Անուն փոխելով՝ ոչ մի հարց չես լուծի, երբ երկիրդ ներսից ավիրվում է»

«Անուն փոխելով՝ ոչ մի հարց չես լուծի, երբ երկիրդ ներսից ավիրվում է»

Հանրապետականներին լրիվ «տարել ա»: Մեկ մի նախարարն է ինքն իր ու իր ղեկավարի վրա քննադատություն գրում (խոսքը Արմեն Մովսիսյանի մասին է), հիմա էլ մյուս նախարարն է նախագահի դեմ բան գրում: Աշոտյանը հայրենասիրության նոպայի տակ առաջարկում է «Արևելյան Հայաստան» դնել ՀՀ-ի անունը, իբր Արևմտյան Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունենալու համար: Նախ՝ նման հայտարարությամբ Աշոտյանը բացահայտ դեմ է դուրս գալիս իր անմիջական ղեկավարի, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցմանը, ով ֆուտբոլային դիվանագիտության տեսքով «առանց նախապայմաններ ու հավակնություններ» հարաբերությունների կարգավորման թեզն էր առաջ քաշում (այլ հարց է, թե ինչի բերեց այդ ամենը): Երկրորդ՝ ակնհայտ է, որ անուն փոխելով՝ ոչ մի հարց չես լուծի, առավել ևս՝ երբ երկիրդ ներսից ավիրվում է: Երրորդ՝ ազերիներն մենակ առիթ է պետք հայերին «իրենց գաղափարները որդեգրելու» մեղադրանքների համար, իսկ Աշոտյանը երևի տեղյակ չէ, որ Ադրբեջանում երկիրը «Հյուսիսային Ադրբեջան» (իբր հյուսիսային Իրանը պոկելու նպատակով) վերանվանելու ոչ պակաս անհեռատես ու փուչիկ գաղափարը արդեն տարիներ շարունակ քննարկվում է: Մեր հարևաններն էլ նպատակ ունեն Իրանի հետ խնդիր չունենալ (իսկ խնդիրներ կան), բայց միաժամանակ նման առաջարկություններ են քննարկում, թեև նույնիսկ Իլհամի վարչակարգը, համոզված եմ, այդ գաղափարը կյանքի չի կոչի:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը