Լրահոս

17.01.2014 13:01


Երևանի քաղաքապետարանը փետրվարից նոր թանկացում է ծրագրում

Երևանի քաղաքապետարանը փետրվարից նոր թանկացում է ծրագրում

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը:

Pastinfo.am–ի փոխանցմամբ՝ այս նպատակով քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի կարգադրությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի ոչ միայն վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքն ու վարձակալած տարածքների արդյունավետ օգտագործումը, այլև վերանայի այդ տարածքների համար սահմանված վարձավճարները:

Ի դեպ, գաղտնիք չէ, որ երևանյան գետնանցումներում տարածքների վարձակալները հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ովքեր այստեղ զբաղվում են մանր ու միջին առևտրով:

Թե ինչ հետևանք կունենա այս հերթական թանկացումը մարդկանց բիզնեսի վրա, և քանի հոգի դրա հետևանքով ստիպված կինի հրաժարվել իր աշխատանքից, պարզ կդառնա միայն թանկացումից հետո:
Իսկ մինչ այդ պարզապես նշենք, որ հունվարի 1-ից գույքահարկի կամ հողի հարկի բարձրացում տեղի չի ունեցել, ուստի, մեղմ ասած, տարօրինակ է, թե ինչով կմեկնաբանի քաղաքային իշխանությունը վարձակալած տարածքների դիմաց գների հերթական բարձրացումը. թերևս էլի կհրապարակվի միայն համապատասխան որոշումը կայացնելուց հետո:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը