Լրահոս

17.01.2014 13:03


Ուկրաինայում, առանց քննարկման, սկանդալային օրենքներ են ընդունվել, որոնք երկիրը վերածում են «ոստիկանական բռնատիրության»

Ուկրաինայում, առանց քննարկման, սկանդալային օրենքներ են ընդունվել, որոնք երկիրը վերածում են «ոստիկանական բռնատիրության»

Ուկրաինայի Գերագույն ռադայի երեկվա նիստը, որի ընթացքում ընդունվել է նաև 2014թ. պետբյուջեն, մեծ քաղաքական սկանդալ է դարձել։ Ընդդիմությունը նորից արգելափակել է ամբիոնը, և Ռեգիոնների խմբակցության ու կոմունիստների մեծամասնությունը, առանց քննարկելու և էլեկտրոնային քվեարկության, ձեռքերի բարձրացմամբ ընդունել է մի շարք օրենքներ, որոնք, ըստ ընդդիմության և ԶԼՄ–ի, երկիրը վերածում են «ոստիկանական բռնատիրության»։ Այս մասին փոխանցում է newsru.com–ը՝ «УНИАН»–ին հղումով։

Ընդունված փաստաթղթերը մասնավորապես սահմանափակում են օգտատերերի հասանելիությունն ինտերնետային աղբյուրներին։ Բացի այդ, քրեական պատասխանատվություն է մտցվել զրպարտության և «ծայրահեղական գործունեության» համար։ Նոր օրենսդրական նախագիծը խստացնում է բողոքի ակցիաների անցկացման կարգը (արգելվում է նույնականացմանը խոչընդոտող դիմակների, շարֆերի, գլխարկների և այլ իրերի կրումը), զրպարտությունը կարգավորվում է Քրեական օրենսգրքով, իսկ համացանցի ու բջջային կապի օպերատորները ստիպված կլինեն պայմանագրեր կնքել հեռախոսաքարտեր վաճառելիս։ Համացանցի մատակարարները և պատասխանատուները ստիպված կլինեն հետևել «անօրինական տեղեկատվություն» տարածողներին, իսկ տեղեկատվական գործակալությունները չեն գործի առանց պետական գրանցման։ Այս ամենը կապի մատակարարները պետք է իրականացնեն սեփական միջոցների հաշվին։ Օրինագծի ընդունման վերաբերյալ մտահոգություն են հայտնել ԱՄՆ–ը և ԵԱՀԿ–ն՝ անվանելով այն ժողովրդավարական սկզբունքներին հակասող։

Այս խորագրի վերջին նյութերը