Լրահոս

17.01.2014 13:51


Մեծ Բրիտանիայի վարչապետը 2014-ի իր գլխավոր անելիքն է համարել ճաղատությունը թաքցնելը

Մեծ Բրիտանիայի վարչապետը 2014-ի իր գլխավոր անելիքն է համարել ճաղատությունը թաքցնելը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ 2014–ի իր գլխավոր անելիքն է թաքցնել ճաղատությունը։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»–ին՝ «Sky News» հեռուստաալիքին հղումով։ Լրագրողների ամենամյա ընթրիքին, որտեղ Քեմերոնն առաջին անգամ էր գտնվում, խոսելով իր ծրագրերի մասին՝ նա ասել է. «Թիվ մեկ՝ ճաղատ հատվածն անհրաժեշտ է պահել հսկողության տակ»,–կատակել է Քեմերոնը՝ նշելով, որ դա առաջիկա տարում կլինի առաջնային իր համար։

Վեսթմինսթերում լրագրողների ընթրիքը, որին հրավիրվում են հայտնի քաղաքական գործիչներ, կազմակերպվում է արդեն 40 տարի։ Ըստ ավանդույթի՝ ընթրիքին հավաքվում են հիմնական տեղեկատվական հրատարակչությունների ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքների աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը