Լրահոս

17.01.2014 14:27


Ղազախստանի նախագահը հանդես է եկել ամենամյա ուղերձով

Ղազախստանի նախագահը հանդես է եկել ամենամյա ուղերձով

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել ժողովրդին իր ամենամյա ուղերձով, որի մեծ մասը նվիրված էր տնտեսական խնդիրներին։ Նախագահը հայտարարել է, որ աջակցություն է ցուցաբերում երկրում ատոմային էներգետիկայի զարգացմանը, մասնավորապես նոր ատոմակայանի կառուցմանը և նրա համար վառելամիջոցների արտադրությանը։

«Ղազախստանն ուրանի հայթայթման առաջատար է աշխարհում. մենք պետք է ատոմակայանների վառելիքի սեփական արտադրանքը զարգացնենք և ատոմակայաններ կառուցենք Ղազախստանում»,–ասել է Նազարբաևը։ Նախագահը պարզաբանել է, որ կառավարությունը մինչ առաջին եռամսյակի ավարտը կլուծի տեղակայման, ներդրումների աղբյուրների, ատոմակայանի կառուցման ժամկետների հետ կապված խնդիրները։ Ատոմակայանի առաջին բլոկի մեկնարկը պլանավորվում է 2016–ին։ Նազարբաևը կառավարությունից պահանջել է նաև խստացնել հանրապետության տրանզիտային ներուժը։

«Մենք այդ խնդիրը դնում ենք. այսօր մեր սահմաններին հարյուրներով գնացքներ, մեքենաներ են կանգնած և չեն կարողանում անցնել։ Ուրիշ երկրներում այդ խնդիրը լուծված է, իսկ մենք, չգիտես՝ ինչու, չենք կարող լուծել»,– հավելել է երկրի ղեկավարը։ Ղազախստանում նոր Ժեզկազգան–Շալկար–Բեյնեյ երկաթգիծ է կառուցվում՝ 1200 կմ երկարությամբ, որը թույլ կտա ուղիղ գծով միացնել Արևմուտքն Արևելքին։ Այն շահագործման կհանձնվի 2015–ին։

Այս խորագրի վերջին նյութերը