«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի անդամները կոչ են անում բոլորին մասնակցել վաղվա հանրահավաքին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղը` հունավրի 18-ին՝ ժամը 14.00, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման: Այդ հանրահավաքին մասնակցելու հայտ են ներկայացրել ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներ և բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություների ներկայացուցիչներ: Շատ «պայքարող» խմբերի ներկայացուցիչներ էլ կամ հայտարարում են, որ չեն մասնակցելու, կամ էլ փորձում են սադրիչ հայտարարություններ անել:
«Zham.am»-ի հետ զրույցում մի խումբ ազատամարտիկներ, որոնք նաև անազատության մեջ գտնվող, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն են, կոչ են անում բոլորին` մասնակցել վաղվա հանրահավաքին: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը ազատամարտիկներին դիմում է հետևյալ կոչով:
«Որպես ազատամարտիկ՝ ուզում եմ ասել, որ ինչքան ոտքի վրա, կիսահիվանդ, կիսասոված, տղաներ կան, կոչով դիմում եմ իրենց, որ բոլորը մասնակցեն Ազատության հրապարակում կայանալիք վաղվա հանրահավաքին: Եթե կլինեն ազատամարտիկներ, ովքեր տողատակային կոչերով հագարացու ջրաղացին ջուր կլցնեն, որպեսզի ազատամարտիկները չմասնակցեն, ուղիղի կոչով եմ դիմում` տղերք ձեր ժամանակն է հավաքվեք: Հաղթանակն ընդ մեզ»,- ասել է Արա Խուդավերդյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ ասել է, որ եթե ամեն մի քաղաքացի, ամեն մի ազատամարտիկ իրեն նեղություն չտա, ինքը ոչ մի անգամ արդյունքի չի հասնի:
«Դրա համար, ես ինքս կոչ եմ անում` թող բոլորն էլ մասնակցեն: Որովհետև դա վերաբերում է մեր ապագային, մեր երիտասարդների ապագային, բոլոր սոցիալական խնդիրների հետ է կապված և կապված է նաև արժանապատվության հետ: Մասնակցելուց յուրաքանչյուրը սկզբից մասնակցում է իր համար, հետո այն քաղաքացիների համար, ովքեր, ծնվել են 1974 թվական հետո, որոնք պետք է պարտադիր գումարներ վճարեն պետությանը: Այսինքն` պետությունը մտնում է նրանց գրպանը, դրա համար մենք պարտադիրին միշտ դեմ ենք»,- եզրափակել է Կարեն Մելիքբեկյանը:
Արտյոմ Պողոսյանն էլ իր վրդովմունք է հայտնել մեկ այլ ազատամարտիկ Տիգրան Հարությունյանի հայտարարության մասին: Տիգրան Հարությունյանը «NewsBօօk.am»-ի հետ զրույցում հարցին` հնարավո՞ր է, որ ազատամարտիկներն այսօր կամ վաղը քննարկում կազմակերպեն հարցի վերաբերյալ և հստակ որոշում կայացնեն՝ միասնական կերպով մասնակցելու հանրահավաքին, Հարությունյանը պատասխանել էր, որ նրանցից շատերն առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև լավ չէ նրանց սոցիալական վիճակը, ձմռան պայմանները թույլ չեն տալիս ազատամարտիկներից շատերին մասնակցելու հանրահավաքներին ու ակցիաներին: Նշենք, որ Տիգրան Հարությունյանը ևս Վոլոդյա Ավետիսյանի գլխավորած «Ազատամարտիկների խորհրդի» անդամ է:
«Մենք ուզում ենք ասել, նախ ինքը և ոչ մեկս բոլոր ազատամարտիկների անունից իրավուքն չունենք հանդես գալու: Քանի Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է, նույնիսկ խորհրդի անդամները մեկ-երկու հոգով որոշումներ չեն կարող կայացնել` բոլորի անունից հանդես գալով, ոորովհետև խորհրդի նախագահն անազատության մեջ է: Խորհուրդը նիստ չի գումարել, չի տեղեկացրել, և Տիգրանը իրավունք չունի խորհրդի անունից հանդես գալու»,- նշել է Արտյոմ Պողոսյանը:
«Ազատամարտիկների խորհրդի» մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանը նույնպես «Ի պաշտպանություն Վոլդյա Ավետիսյանի» խմբին միացած բոլոր ազատամարտիկներին կոչ է արել մասնակցել հունվարի 18-ի հանրահավաքին: «Որվհետև Վոլոդյա Ավետիսյանը, ճիշտ է, իր ընդվզումները սկսեց ազատամարտիկների սոցիալական հարցերը շեշտադրելուց, բայց գոնե ես և իր մտերիմ ընկերները գիտեինք, որ հաջորդ քայլը ամբողջական պրոբլեմներն են լինելու: Այսօր սա վերաբերում է երիտասարդներին` մենք միանալու ենք երիտասարդներին, մենք նրանց ընդվզումները կիսում ենք, սա այն տարբերակը չէ, որ սա մերը չի, ուրեմն մենք գործ չունենք սրա հետ: Մեր երկրում առկա ցանկացած խնդիր մեզ հուզում է, մանավանդ` երիտասարդներինը, որովհետև ապագան երիտասարդներինն է: Իրենք ներկայումս էլ ազատամարտիկ են, և իրենք շատ-շատ պատերազմի մասնակիցներից ավելի շատ ազատամարտիկ են, որովհետև իրենք այսօր են ազատությունների համար մարտնչում: Շատ ազատամարտիկների մոտ կարծրացել է ուղեղներում, որ մասնակցել են, և իրենք, վերջ, էլ ազատամարտիկ չեն: Ազատամարտիկ ես, կամ ազատամարտիկ չես, եթե ազատամարտիկը մասնակցություն ունեցել է, ուրեմն մինչև կյանքի վերջ պետք է ազատամարտիկ մնա»,- ասել է Գագիկ Սարուխանյանը:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի անդամները կոչ են անում բոլորին մասնակցել վաղվա հանրահավաքին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղը` հունավրի 18-ին՝ ժամը 14.00, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման:
Այդ հանրահավաքին մասնակցելու հայտ են ներկայացրել ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներ և բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություների ներկայացուցիչներ: Շատ «պայքարող» խմբերի ներկայացուցիչներ էլ կամ հայտարարում են, որ չեն մասնակցելու, կամ էլ փորձում են սադրիչ հայտարարություններ անել:
«Zham.am»-ի հետ զրույցում մի խումբ ազատամարտիկներ, որոնք նաև անազատության մեջ գտնվող, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն են, կոչ են անում բոլորին` մասնակցել վաղվա հանրահավաքին:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը ազատամարտիկներին դիմում է հետևյալ կոչով:
«Որպես ազատամարտիկ՝ ուզում եմ ասել, որ ինչքան ոտքի վրա, կիսահիվանդ, կիսասոված, տղաներ կան, կոչով դիմում եմ իրենց, որ բոլորը մասնակցեն Ազատության հրապարակում կայանալիք վաղվա հանրահավաքին: Եթե կլինեն ազատամարտիկներ, ովքեր տողատակային կոչերով հագարացու ջրաղացին ջուր կլցնեն, որպեսզի ազատամարտիկները չմասնակցեն, ուղիղի կոչով եմ դիմում` տղերք ձեր ժամանակն է հավաքվեք: Հաղթանակն ընդ մեզ»,- ասել է Արա Խուդավերդյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ ասել է, որ եթե ամեն մի քաղաքացի, ամեն մի ազատամարտիկ իրեն նեղություն չտա, ինքը ոչ մի անգամ արդյունքի չի հասնի:
«Դրա համար, ես ինքս կոչ եմ անում` թող բոլորն էլ մասնակցեն: Որովհետև դա վերաբերում է մեր ապագային, մեր երիտասարդների ապագային, բոլոր սոցիալական խնդիրների հետ է կապված և կապված է նաև արժանապատվության հետ: Մասնակցելուց յուրաքանչյուրը սկզբից մասնակցում է իր համար, հետո այն քաղաքացիների համար, ովքեր, ծնվել են 1974 թվական հետո, որոնք պետք է պարտադիր գումարներ վճարեն պետությանը: Այսինքն` պետությունը մտնում է նրանց գրպանը, դրա համար մենք պարտադիրին միշտ դեմ ենք»,- եզրափակել է Կարեն Մելիքբեկյանը:
Արտյոմ Պողոսյանն էլ իր վրդովմունք է հայտնել մեկ այլ ազատամարտիկ Տիգրան Հարությունյանի հայտարարության մասին: Տիգրան Հարությունյանը «NewsBօօk.am»-ի հետ զրույցում հարցին` հնարավո՞ր է, որ ազատամարտիկներն այսօր կամ վաղը քննարկում կազմակերպեն հարցի վերաբերյալ և հստակ որոշում կայացնեն՝ միասնական կերպով մասնակցելու հանրահավաքին, Հարությունյանը պատասխանել էր, որ նրանցից շատերն առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև լավ չէ նրանց սոցիալական վիճակը, ձմռան պայմանները թույլ չեն տալիս ազատամարտիկներից շատերին մասնակցելու հանրահավաքներին ու ակցիաներին: Նշենք, որ Տիգրան Հարությունյանը ևս Վոլոդյա Ավետիսյանի գլխավորած «Ազատամարտիկների խորհրդի» անդամ է:
«Մենք ուզում ենք ասել, նախ ինքը և ոչ մեկս բոլոր ազատամարտիկների անունից իրավուքն չունենք հանդես գալու: Քանի Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է, նույնիսկ խորհրդի անդամները մեկ-երկու հոգով որոշումներ չեն կարող կայացնել` բոլորի անունից հանդես գալով, ոորովհետև խորհրդի նախագահն անազատության մեջ է: Խորհուրդը նիստ չի գումարել, չի տեղեկացրել, և Տիգրանը իրավունք չունի խորհրդի անունից հանդես գալու»,- նշել է Արտյոմ Պողոսյանը:
«Ազատամարտիկների խորհրդի» մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանը նույնպես «Ի պաշտպանություն Վոլդյա Ավետիսյանի» խմբին միացած բոլոր ազատամարտիկներին կոչ է արել մասնակցել հունվարի 18-ի հանրահավաքին:
«Որվհետև Վոլոդյա Ավետիսյանը, ճիշտ է, իր ընդվզումները սկսեց ազատամարտիկների սոցիալական հարցերը շեշտադրելուց, բայց գոնե ես և իր մտերիմ ընկերները գիտեինք, որ հաջորդ քայլը ամբողջական պրոբլեմներն են լինելու: Այսօր սա վերաբերում է երիտասարդներին` մենք միանալու ենք երիտասարդներին, մենք նրանց ընդվզումները կիսում ենք, սա այն տարբերակը չէ, որ սա մերը չի, ուրեմն մենք գործ չունենք սրա հետ: Մեր երկրում առկա ցանկացած խնդիր մեզ հուզում է, մանավանդ` երիտասարդներինը, որովհետև ապագան երիտասարդներինն է: Իրենք ներկայումս էլ ազատամարտիկ են, և իրենք շատ-շատ պատերազմի մասնակիցներից ավելի շատ ազատամարտիկ են, որովհետև իրենք այսօր են ազատությունների համար մարտնչում: Շատ ազատամարտիկների մոտ կարծրացել է ուղեղներում, որ մասնակցել են, և իրենք, վերջ, էլ ազատամարտիկ չեն: Ազատամարտիկ ես, կամ ազատամարտիկ չես, եթե ազատամարտիկը մասնակցություն ունեցել է, ուրեմն մինչև կյանքի վերջ պետք է ազատամարտիկ մնա»,- ասել է Գագիկ Սարուխանյանը:
Zham. am