Լրահոս

17.01.2014 15:03


Փորձագետ. «Այսօր մեր հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում»

Փորձագետ. «Այսօր մեր հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում»

«Գնաճի արդյունքում այսօր մեր հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում»,–այսօրվա ասուլիսին հայտնել է «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ բանախոսի՝ գնաճին դիմադրելու համար կարելի է կիրառել դիֆերենցված սակագներ (գազ, էնեգիա, ջուր)։

«Հարուստները՝ դղյակներ, լոզավազաններ ունեցողներն ավելի բարձր սակագին վճարեն, քան անվճարունակները»,–ասել է Պողոսյանն՝ ընդծելով, թե լավ բան չի տեսնում՝ միայն գահավիժում։

Ասուլիսի մեկ այլ բանախոս, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նշել է, որ Հայաստանում գնաճը պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով:

«Հայաստանի հարևան երկրներում նույնպես նկատվում է գնաճ, ու այդ երկրներից ՀՀ-ն, ներմուծելով ապրանքներ, ավտոմատ կերպով իր հետ բերում է գնաճ»,–նշել է տնտեսագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը