Արծվիկ Մինասյանը վստահ է՝ վաղվա հանրահավաքը սոցիալական ու քաղաքական ուժեղ գործոն է
Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե՛ կազմակերպչական հարցերը, թե՛ նաև ելույթ ունեցողների: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Yerkir.am-ը, այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը և «Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ, որի նպատակն էր քննարկել վաղվա հանրահավաքի կազմակերպչական և բովանդակային բաղադրիչները:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրահավաքին մասնակցելու առումով քաղաքական ուժերը որևէ հատուկ հրահանգ չեն հնչեցրել իրենց համակիրներին: Հնչեցվել է կոչ` մասնակցել հանրահավաքին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից:
Պատգամավորի կարծիքով հանրահավաքից ակնկալիքները մեծ են թե՛ մարդաշատության, թե՛ ազդեցիկության առումով:
«Հաշվի առնելով հասարակության վերջին ժամանակներում դժգոհության տարբեր պատճառները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ հանրության լայն համախմբվածությունը, սպասում եմ, որ այն մարդաշատ կլինի»,-ասաց պատգամավորը:
Այն հարցին` կարո՞ղ է այդ հանրահավաքը դառնալ քաղաքական ու սոցիալական գործոն, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ: Դա ոչ միայն գործոն է, այլ ազդակ` ուղղված թե՛ իշխանություններին, թե՛ հանրությանը, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր արձանագրել առաջընթաց: Տանը նստելով, պատերի տակ դժգոհելով, աշխատասենյակներում քննադատելով իշխանությանը հարցի լուծում չի լինելու»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 4 քաղաքական ուժերը վաղը լինելու են Ազատության հրապարակում` սպասարկելով քաղաքացիական հասարակության պահանջը, այն է` կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:

Մանրամասները՝ Yerkir.am-ում։